«Նարեկ» ծերանոցում Տպել

Կանանց միամսյակի շրջանակներում Բյուրեղավանի քաղաքապետարանը նախաձեռնել էր այցելություն Աբովյանի «Նարեկ» ծերանոց: Բյուրեղավանցիները հյուր էին համերգային ծրագրով: Տատիկներին, պապիկներին ողջունեցին և իրենց կատարումները նվիրեցին արվեստի դպրոցի, «Բյուրեղ» պարային համույթի շնորհալի երեխաները: Ծերանոցը մասնավոր է, գոյատևում է հիմնականում տարեցների կենսաթոշակների, մասամբ էլ` անհատ բարերարների նվիրատվությունների շնորհիվ: «Նարեկ» ծերանոցի հիմնադիր նախագահ Ֆրիդոն Միքայելյանը նշեց, որ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը հնարավորության սահմաններում աջակցություն է ցուցաբերում ծերանոցին և հերթական նախաձեռնության համար հայտնեց իր շնորհակալությունը: Հյուրերը դատարկաձեռն չէին, բերել էին հյութեր, քաղցրավենիք, իսկ այն համարգային ծրագիրը, որ ներկայացրեցին՝ մեծ ուրախություն պարգևեց ծերանոցի բնակիչներին: Ծերանոցի բնակիչները 36-ն են՝ 12 տղամարդ, 24 կին, որից 8-ը՝ անկողնային հիվանդներ: Բյուրեղավանցիների այս փոքրիկ ուշադրությունը «Նարեկի» ծերերին մի քանի ժամով կտրեց ծանր իրականությունից:

21.03.14.