Բարեգործական ճաշարան Տպել

Մարտի սկզբին Բյուրեղավան համայնքում բացվեց բարեգործական ճաշարան: Ճաշարանը ֆինանսավորվում է Ամերիկայի արևելյան թեմի հայ առաքելական եկեղեցու Հայ Օգնության Ֆոնդի (FAR) կողմից: Այն նախատեսված է մինչև 150 շահառուի համար, ծառայությունից օգտվում են միայն տարեցները: Այս պահին օգտվողների թիվը հասնում է 96-ի՝ միայնակներ, տարեցներ, հաշմանդամներ: Քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավոր օգտվում է նաև մեկ բազմազավակ ընտանիք և սոցիալապես ծայրահեղ անապահով երկու ընտանիք: <<Նմանատիպ ճաշարան 19 տարի գործել է Նոր Հաճըն քաղաքում, իսկ Բյուրեղավանը ընտրվել է մեր կողմից` հարցումների արդյունքում>>, ասաց բարեգործական ճաշարանի համակարգող Ռաֆիկ Մարտիրոսյանը. <<ՏԻՄ-ը սիրով ընդունեց մեր առաջարկը, քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակիցները հավաքագրեցին և մեզ ներկայացրեցին ցուցակը: Տրամադրեցին տարածք, անհրաժեշտ սպասք: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել բոլոր հարցերում, օգտակար լինել բոլոր շահառուներին>>: Բացելով այս ճաշարանը լուծվել է 4 բյուրեղավանցու զբաղվածության խնդիր: Բարեգործական ճաշարանը գործում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից: Տրամադրում է օրական 1 անգամյա սնունդ՝ տաք ճաշ, փլավ, աղցան, հյութ: Ըստ սեզոնի սննդակարգը կենթարկվի փոփոխության: Հաշվի առնելով մեր հասարակության կարծրատիպերը, դեռևս մարդիկ մտորումների մեջ են` օգտվեն, թե ոչ: Այնինչ աշխարհի քաղաքակիրթ երկրներում գործում են նմանատիպ ճաշարաններ: Բյուրեղավանի բարեգործական ճաշարանը թեթևացնում է կարիքավոր ընտանիքների հոգսը: (ՌԴ, Տվերի մարզ):

27.03.14.