2014-ը ընտանիքի տարի Տպել

Հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2013 թվականի նոյեմբերի 22-ի որոշումը 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու մասին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել Ընտանիքի տարի` նկատի ունենալով 2014 թվականի ապրիլի 7-ից 2015 թվականի ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը; Հաստատվել է Ընտանիքի տարվա կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը, որոնց կատարումը հանձնարարվել է աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման, առողջապահության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության և այլ նախարարներին: Նախագծի ընդունումը կնպաստի հասարակական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում ընտանիքի դերի բարձրացմանն ու ընտանեկան արժեքների պահպանմանը: Հանրապետության մարզերում Ընտանիքի տարվա կապակցությամբ կիրականացվեն զանազան միջոցառումներ:

30.04.14.