Տեղադրվեցին նոր կարուսելներ Տպել

Ի ուրախություն բյուրեղավանցի փոքրիկների, մի շարք շենքերի բակերում ավելացվել ու տեղադրվել են նոր կարուսելներ: Երեխաների ամառային հանգիստը լավ կազմակերպելու համար քաղաքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով թիվ 4, 9, 14 շենքերի և 4-րդ հանրակացարանի բակերում «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպության աշխատակիցների կողմից տեղադրվել են 3 տեսակի նոր կարուսելներ` զսպանակ, ճոճանակ և պտտվող: Այս աշխատանքներն իրականացնելու համար ծախսվել է 941 հազար դրամ: Այժմ քաղաքի շենքերի գրեթե բոլոր բակերում տեղադրված են կարուսելներ, որտեղ երեխաները հնարավորություն ունեն իրենց ժամանցն անցկացնելու:

11.07.14.