Երեխաների օրը Տպել

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված զանազան միջոցառումներ անցկացվեցին Բյուրեղավան համայնքում: Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի հովանավորությամբ հունիսի 1-ին Աբովյանի «Մալիբու» մանկական ժամանցային կենտրոնը հյուրընկալեց քաղաքի «Արև» մանկապարտեզի և ավագ դպրոցի նախակրթարանի սաներին: Ժամանցի կենտրոնում նրանց համար կազմակերպվել էր հյուրասիրություն, երեխաներին ուրախացրեցին սիրված մուլտհերոսները: Միջոցառումների ընթացքում հնչում էր ուրախ երգն ու երաժշտությունը, կազմակերպվեցին աշխույժ խաղեր, պարային մրցութային համարներ: Առավոտյան մանկապարտեզի բակում կազմակերպվել էր կավճանկարչություն, իսկ նախակրթարանում հանդես՝ նվիրված մանուկների օրվան: Երեկոյան Աբովյան քաղաքում կազմակերպված տոնական համերգին մասնակցեցին քաղաքի հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտները: Նախօրեին՝ մայիսի 31-ին, Բյուրեղավանի 35 շենքի բակում անցկացվեց տոնական ուրախ ծրագիր՝ ծաղրածուի և մուլտհերոսների մասնակցությամբ: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր երեխաներին՝ տոնի կապակցությամբ, ցանկանում նրանց խաղաղ ու անամպ երկինք, երջանիկ մանկություն: Թող, որ մեծերը կարողանան տոնական դարձնեն նրանց կյանքի բոլոր օրերը:

02.06.15.