Վերանորոգվում են ճանապարհները Տպել

Բյուրեղավան համայնքում այս օրերին ընթանում են 2015 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված ներհամայնքային ճանապարհների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ: Կնքվել է 18 միլիոն 280 հազար 420 դրամ արժողությամբ պայմանագիր Բալահովիտ 1 ՍՊԸ-ի հետ: Փոսալցման աշխատանքներ արդեն կատարվել են քաղաքի կենտրոնական և հիմնական փողոցներում, շենքերի բակերում: Քաղաքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով՝ ասֆալտապատման ընդհանուր աշխատանքները կավարտվեն մինչև հունիս ամսվա վերջը: Ընդհանուր հաշվով կվերանորոգվի 2612 քառակուսի մետր տարածք: Կլինեն տարածքներ, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվի, դրանք կընդգրկվեն հաջորդ տարվա ծրագրում:

22.06.15.