Հանդիպում լիազորների հետ Печать

Ձմռանն ընդառաջ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը հանդիպեց լիազորների հետ, որտեղ էլ քննարկվեցին առաջիկա ծրագրերը: Նախ՝ «Բյուրեղավան» համատիրության նախագահ Արգամ Շառյանը քաղաքապետին և լիազորներին համառոտ ներկայացրեց անցած մի քանի ամիսների կատարած աշխատանքները: Չնայած այն փաստին, որ բնակիչները կուտակած բնակսպասարկման պարտքեր ունեն, այնուամենայնիվ համատիրության նախագահի տվյալներով, շենքերում իրականացվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ: Բազմաբնակարան շենքերում փոխվել են 120քմ մուտքի ապակիներ, 520քմ թեք տանիք, 870քմ հարթ տանիք: Փոխվել է 882 գծամետր ջրահեռացման խողովակ, տեղադրվել 21 նոր փական և այլն: Համայնքի ղեկավարը լիազորներին հանձնարարեց ավելի հետևողական լինել կազմակերպչական հարցերում: 27, 28 շենքերի բակում արդեն տեղադրվել են գիշերային խնայող լամպեր, նախատեսվում է նոր լամպ տեղադրել նաև 35 շենքի բակում: Աստիճանաբար խնայող լամպեր կտեղադրվեն բոլոր շենքերի բակերում: Քաղաքապետը նշեց, որ բնակիչների հետ համաձայնության գալով քաղաքապետարանը ծախսերի մեծ մասը կվերցնի իր վրա: Ընթացքի մեջ են 1, 2, 8 շենքերի տանիքների վերանորոգումը: Աղբահանության խնդիրը քաղաքում համարվում է լուծված: Բազմահարկ շենքերում աղբահանությունը կատարվում է աղբախցերից աղբի հեռացման միջոցով, իսկ մնացածը՝ շրջիկ, աղբատար մեքենայով: Քաղաքում գործում են բոլոր վերելակները:

10.11.15.