Կոյուղագծերը փոխվում են Печать

Բյուրեղավան քաղաքի N 34 շենքը շահագործման է հանձնվել 1989թ-ին: Տարիներ անց պարզվեց, որ շենքը շահագործման է հանձնվել որոշակի թերություններով: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ շենքի կոյուղագծերի հիմքի գրունտը ժամանակի ընթացքում նստվածք է տվել, որի հետևանքով խախտվել են կոյուղագծերի խողովակների նիշերը և տեղ-տեղ առաջացրել հակառակ թեքություն՝ ստեղծելով վթարային վիճակ: Փոխքաղաքապետ Միշա Եղիազարյանը Byureghavan. am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 2008թ-ից 34 շենքի բնակիչները բազմիցս դիմել են քաղաքապետարանին հարցը լուծելու համար: Հարցն առաջնային էր և հարկավոր էր լուծել: Շենքի կոյուղագծերի տեխնիկական վիճակի վերաբերյալ մի քանի անգամ քաղաքապետ Հակոբ Բալասյանը թե գրավոր, թե բանավոր դիմել է « Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: 2015թ-ին՝ ի պատասխան քաղաքապետի դիմումի՝ համապատասխան մասնագետներ են այցելում Բյուրեղավան և միջոցներ են ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար: «Բյուրեղավանի քաղաքապետարանը և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն նախորդ տարվա դեկտեմբերից սկսել են նոր կոյուղագծերի կառուցման աշխատանքները»- ասում է Միշա Եղիազարյանը: Անցկացվել է 55 գծամետր երկարությամբ Դ-200 մմ տրամաչափի կոյուղագիծ և կառուցվել 4 դիտահոր: Ամբողջական աշխատանքները կավարտվեն այս տարվա գարնանը:

19.01.16.