Հանդիպումներ համայնքի ակտիվի հետ Տպել

Ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի կունենան ընտրություններ: Այդ օրը Բյուրեղավան քաղաքում կընտրեն համայնքի ղեկավար: Ըստ ԿԸՀ-ի ժամանակացույցի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ին և կավարտվի ապրիլի 15-ին: Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները՝ գործող քաղաքապետ, Բյուրեղավան համայնքի թեկնածու Հակոբ Բալասյանի նախընտրական շտաբը դադարեցրել է հանդիպումները: Սակայն որոշ հանդիպումներ այնուամենայնիվ կազմակերպվեցին են, քանի որ համայնքի ակտիվն ուներ հարցեր ու առաջարկներ թեկնածուին: Շտաբի պետ Հայկ Եղյանը և քաղաքապետի թեկնածու Հակոբ Բալասյանը հանդիպումներ են ունեցել մանկապարտեզի, արվեստի դպրոցի, քաղաքային պոլիկլինիկայի, համատիրության, «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների և շենքերի լիազորների հետ: Հանդիպումների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացվել են հարցեր, որոնք արդեն իսկ ներառված են Հակոբ Բալասյանի նախընտրական ծրագրում: Քաղաքացիները շեշտեցին, որ բավականին մեծ աշխատանքներ վերջին տարիներին արդեն իրականացվել են՝ շուրջօրյա ջուր, լուսավորություն, խաղահրապարակներ, ասֆալտապատում, բարեկարգում, կանաչապատում և այլն: Թեկնածուն բոլոր հանդիպումների ժամանակ պատասխանել է ընտրողների հարցերին և վստահեցրել նրանց, որ ընտրվելուց հետո համագործակցելով կլուծվեն խնդիրները:

Հ. Բալասյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայություն:

13.04.16.