Խորհրդակցություն Տպել

Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը վերընտրվելուց հետո՝ ապրիլի 26-ին աշխատակազմին հրավիրել է խորհրդակցության: Քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին, մասնավորապես նշելով. «Ընտրության արդյունքները պարտավորեցնող են: Այժմ ես ինձ ավելի պատասխանատու և պարտավորված եմ զգում իմ ժողովրդի առջև: Դուք իմ համախոհներն եք: Միասին ինչպես աշխատել ենք, այդպես շարունակելու ենք աշխատել: Առաջիկա բոլոր ծրագրերը կյանքի պիտի կոչվեն»: Պասիվ քարոզարշավի ընթացքում բյուրեղավանցիները տասնյակ հարցեր են ուղղել քաղաքապետին՝ ասֆալտապատում, կանաչապատում, խաղահրապարակների ավելացում և այլն: Հանձնարարականներ տրվեց համապատասխան կառույցների ղեկավարներին՝ իրականացնել ծառատունկ, կատարել 1300 քմ ասֆալտապատում, փողոցների նշագծումներ, նախապատրաստվել ապրիլի 30-ի համաքաղաքային շաբաթօրյակին: Ամփոփելով խորհրդակցությունը քաղաքապետը նշեց, որ այսուհետ ևս համայնքում կատարվող բոլոր աշխատանքները կլինեն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:.

26.04.16.