Շնորհակալություն իմ քաղաքացիներին Տպել

Մայիսի 9-ը Բյուրեղավանում անցավ հայրենասիրական բարձր ոգով: Տոնական երթին ու համերգային ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան քաղաքի ողջ հասարակությունը՝ քաղաքապետարանը, ավագանին, ավագ, հիմնական, արվեստի, մարզադպրոցի ներկայացուցիչները, հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցները, քաղաքի ազգաբնակչությունը: Այդ օրը քաղաքը վերածվել էր եռագույնի, բոլորը միասնական մեկ բռունցք դարձած նշում էին Հաղթանակի ու խաղաղության օրը: Միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցելու և ակտիվ կերպով մասնակցելու համար՝ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը շնորհակալություն է հայտնում բոլորին:

12.05.16.