Տարին բեղուն էր… Տպել

Բյուրեղավանի արվեստի դպրոցում 2015-2016թթ-ի հաշվետու համերգն էր: Տարին դպրոցի համար բեղուն էր ու լի հաղթանակներով: Արվեստի դպրոցն այս տարի մասնակցել է տարբեր համերգների և մրցույթ-փառատոնների և վերադարձել հաղթանակներով: Դպրոցն ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: Համերգին հյուրընկալվել էր քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Քաղաքապետը ոչ միայն աջակցում, այլև պարբերաբար խրախուսում է թե՛ դպրոցի սաներին, թե՛ կոլեկտիվին՝ քաղաքն արժանվույնս ներկայացնելու համար: Միջոցառման սկզբում դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանը հանդիսատեսին ներկայացրեց ուսումնական տարվա հաջողությունները: Արվեստի դպրոցի սաները ներկայացան ելույթներով՝ կատարեցին հայ և օտար կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները: Համերգն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց տնօրեն Նարինե Զաքարյանին և աշխատակազմին երեխաներին կրթելու, գեղագիտական ճաշակ ձևավորելու համար: Հակոբ Բալասյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեց դասատուներ Արմինե Կիրակոսյանին, Նունե Մելիքսեթյանին, Սյուզաննա Զաքարյանին և գործավար Մարինե Խաչատրյանին արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար: Տնօրեն Նարինե Զաքարյանը շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար, իսկ երեխաներին մաղթեց հաճելի հանգստյան օրեր:

21.06.16.