Պահպանելու փոխարեն մի կոտրեք Print

Հայերս մեզ անվանում ենք քաղաքակիրթ ազգ, սակայն հաճախ ինքներս մեզ հակասում ենք մեր վերաբերմունքով: Բյուրեղավան քաղաքի բակերում տեղադրված են 84-ից ավել կարուսելներ, որոնք ամռային արձակուրդներին երեխաներին ավելի են հետաքրքրում և դրանից օգտվում են հաճախակի: Քաղաքապետարանը գրեթե ամեն տարի գումարներ է հատկացնում նոր կարուսելներ ձեռք բերելու կամ նորոգելու համար: Հաճախ մեր անփույթ, անտարբեր և ոչ սրտացավ վերաբերմունքից՝ գիտակցելով կամ գուցե. (դե մտածում ենք երեխա է) չգիտակցելով կոտրում կամ էլ գողանում ենք: «Բարեկարգում և կանաչապատում» ՀԱՈԿ-ի տնօրեն Հայկ Եղյանի խոսքերով ՝ վերջերս 26 կարուսելներ վերանորոգվել են: Քաղաքի բակերում շրջայց կատարելով ֆիքսեցինք՝ մարդ արարածի ոչ վայել արարքը: Հիմնականում կոտրել էին ճոճանակները, սղարաններն ու նժույգները: 42, 41, 40, 39, 34, 21, 22, 19, 15, 10 այսպես կարելի է շարունակել՝ նշելով շենքերի համարները: Դրանց մի մասը նորոգվել է, մյուս մասն ընթացքի մեջ է: Բնակիչներն ուրախ-զվարթ իրենց երեխաներին թույլատրում են այդ կարուսելներից օգտվել՝ առանց գիտակցելու, որ եթե այդ կարուսելը կոտրվի՝ ոչ ոք պատասխան չի տալու դրա համար:

Հ.Գ . Դու՛ք, բնակիչներդ քաղաքապետարանից պահանջում եք, որպեսզի տեղադրվեն կարուսելներ, հոգ տանեն դրանց հետագա շահագործման համար՝ նորոգեն, յուղեն, մաշված հատվածները փոխեն և այլն, իսկ ինչու չլինել ավելի քաղաքակիրթ և պահպանել այն ինչն արված է մեր երեխաների օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար:

06.07.16.