Շտկվում են վնասները Տպել

Հուլիսի 10-ին, հանրապետությունում տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի հետևանքով վնասվել են նաև Բյուրեղավան քաղաքի 5 հարկանի շենքերի տանիքները: Հուլիսի 11-ին, քաղաքապետ Հակոբ Բալասյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, վնասների մասին զեկուցեց «Բյուրեղավան» համատիրության նախագահ Արգամ Շառյանը: Ըստ նրա հաղորդած տվյալների՝ ընդհանուր վնասը կազմում է 80քմ, տարբեր շենքերի տանիքների, տարբեր հատվածներում: Կոտրվել են ազբոշիֆերները, տեղահան են եղել տախտակները: Երեկվա կարկուտի հետևանքով հիմնական վնասը կրել են 2, 8, 20, 25 շենքերի տանիքները: Այս պահին քաղաքապետի հանձնարարականով համատիրության աշխատակիցները իրականացնում են վերանորոգման աշխատանքներ, որը կտևի մոտ մեկ շաբաթ:

11.07.16.