«Բակային ճամբար-2016» Տպել

Ամառային սեզոնին բակային ճամբարներն ակտիվանում են: Բյուրեղավանի 27, 28 շենքերի երեխաների նախաձեռնությամբ, քաղաքապետ Հակոբ Բալասյանի աջակցությամբ տեղի ունեցավ «Բակային ճամբար-2016» բացման արարողությունը: 60-ից ավել երեխաներ իրենց օրն անցկացրին հաճելի և ուրախ մթնոլորտում: Բակային ճամբար կազմակերպելու անհրաժեշտությունը զգացվում էր քաղաքում: Կազմակերպիչներն ամեն ինչ արել էին, որպեսզի երեխաներն ունենային հագեցած օր: Արտասանություն, երգ, պար յուրաքանչյուր երեխա ներկայացնում էր իր տաղանդը: Բակային ճամբարը կշարունակվի մի քանի օր, կլինի նաև փակման արարողություն, որ ընթացքում խրախուսական նվերներ կստանան ակտիվ երեխաները:

21.07.16.