Ցուցահանդես Print

Աբովյանի «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության» թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին: Ցուցահանդեսը կրում էր «Անկախությունը տարբեր սերունդների աչքերով» խորագիրը: Բյուրեղավանի արվեստի դպրոցի կերպարվեստի բաժինը ներկայացրել էր երեք աշխատանք: Հյուրերը տպավորվել էին մեր դպրոցի սաների ներկայացրած աշխատանքներով. Նոյեմի Չերքեզյան, Լարիսա Մարգարյան, Ջիվան Սարգսյան՝ նրանց անուններն անընդհատ շեշտում էին՝ որպես լավագույն աշխատանքների հեղինակներ: Ցուցահանդեսի բացման պատիվը տրվել էր մեր համայնքը ներկայացնող Նոյեմի Չերքեզյանին: Աբովյանի «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության» թանգարանի փոխտնօրեն Հերմինե Մխիթարյանի խոսքերով՝ մասնակից երեխաները ներկայացել են հրաշալի: Փակման արարողությանը նրանք կպարգևատրվեն ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով:

19.09.16.