Շնորհակալագրեր ուսուցչուհիներին Տպել

Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի տոնն է, և այն նշվում է աշխարհի 100-ից ավելի պետությունններում՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Դանիայում և այլն: Ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության և զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը: Մի հին ու իմաստուն ասացվածք կա «Ուսուցիչն է ստեղծում ազգը»: Այս իմաստությունը արդիական է նաև մեր օրերում: Գնահատելով և կարևորելով ուսուցչի աշխատանքը, Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը մասնագիտական տոնի առիթով շնորհակալագրի արժանացրեց ուսուցչուհիներ Գոհար Մաղաքյանին և Խանում Օխոյանին: Հիմնական դպրոցի դասվար Գոհար Մաղաքյանին՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի, իսկ ավագ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Խանում Օխոյանին՝ երկարամյա մանկավարժական գործունեության և համայնքի հասարակական կյանքին ակտիվ մասնակցության համար: Օրվա առիթով շնորհակալագրերը և քաղաքապետի շնորհավորանքները ուսուցչուհիներին փոխանցեց քաղաքապետարանի ներկայացուցիչ Նվարդ Ալավերդյանը: Ուսուցչուհիներ Գոհար Մաղաքյանն ու Խանում Օխոյանը ավելի քան 30 տարի աշխատում են այս ոլորտում և սիրված են բոլորի կողմից:

06.10.16.