ՏԻՄ 20-ը ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ Տպել

ՏԻՄ կազմավորման 20 ամյակի կապակցությամբ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ օրերս կազմակերպել էր տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էր համայնքի ակտիվը՝ քաղաքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, ենթակա հիմնարկների, համայնքի տարբեր կրթօջախների, ուժային կառույցների և գործարար աշխարհի ներկայացուցիչներ: Միջոցառումը բացեց համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, ով շնորհավորեց բոլորին օրվա առիթով և հաջողություններ մաղթեց հետագա համատեղ աշխատանքում: Տոնական երեկոյի գեղարվեստական մասն ամբողջովին ապահովեցին համայնքի ստեղծագործող երիտասարդները: Օրվա բոլոր մաղթանքներն ուղղված էին համայնքին և համայնքային ծառայողներին: Համայնքի ղեկավարի կողմից անակնկալներ էր պատրաստվել ինչպես համայնքի ենթակա կառույցների, այնպես էլ համայնքում գործող այլ կազմակերպությունների աշխատակիցներին, ովքեր ներդրում են ունեցել համայնքի զարգացման գործում: Հասցեատերերն անձամբ քաղաքապետից ստացան շնորհակալագրեր, դրամական պարգևներ ու ծաղիկներ: Մասնակիցները վերջում իրենց երախտագիտությունը հայտնեցին Հակոբ Բալասյանին, որ յուրաքանչյուր տոնական օր համայնքում նշում է հավուր պատշաճի և դարձնում պատմություն:

15.11.16.