Նորընտիր ավագանու նիստը Տպել

Բյուրեղավան համայնքի նորընտիր ավագանու  առաջին նիստը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին:  Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լաուրա Ալեքսանյանն անցկացրեց ներկա ավագանու անդամների գրանցում:    Օրակարգում  ներառված էին հարցեր՝ ամենատարբեր ուղղություններով:  Մինչ օրակարգի հարցերին անցնելը կատարվեց նորընտիր ավագանու երդման արարողությունը: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շնորհավորեց ավագանու նորընտիր կազմին և վստահություն հայտնեց, որ շարունակելու են աշխատել համախմբված  ու միասնական. «Շնորհավորում եմ բոլորիդ ընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ համատեղ  բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մեր քաղաքի ու ազգաբնակչության, նրա զարգացման ու բարգավաճման: Վստահ եմ, որ շարունակելու ենք աշխատել այնպես, ինչպես աշխատել ենք՝ համախմբված ու միասնական, շատ պարզ ու ջերմ մարդկային հարաբերություններում: Բոլոր հարցերը քննարկելու ենք համատեղ, բոլոր հարցերը լինելու են գործող օրենսդրության շրջանակներում»:  Շնորհավորելուց հետո քաղաքապետը ներկայացրեց է օրակարգը:

Օրակարգում՝

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան  համայնքի ավագանու  կանոնակարգն ընդունելու մասին

2) Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու մասին

3) Բյուրեղավանի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով   ստեղծելու,  քանակական և անհատական կազմը հաստատելու մասին

4) Բյուրեղավան  համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների կազմերում ավագանու ներկայացուցիչներ առաջադրելու մասին

5) Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2016թվականի սեպտեմբերի 9-ի N 69- Ա որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին

6) Բյուրեղավան համայնքի 2016-2021թվականների  հնգամյա ծրագիրը  հաստատելու մասին

7)  «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը Անդրանիկ  Պետրոսյանի անունով անվանակոչելու մասին

8) Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 29-ի N176-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

9) Բյուրեղավանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 29-ի N177-Ա, N178-Ա, 2016թվականիմայիսի 30-ի N 52- Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին: Բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն:

21.11.16.