2017-ի առաջին աշխատանքային խորհրդակցությունը Print

Հունվարի 10-ին Բյուրեղավանի համայնքապետարանում տեղի ունեցավ 2017 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նախքան խորհրդակցությունը սկսելը, համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շնորհավորելով բոլորին նոր աշխատանքային տարվա մեկնարկի առթիվ՝ նշեց, որ 2017-ին շարունակելու են աշխատել նույն եռանդով: Համայնքում ամենակարևոր ծրագիրը, որը շարունակվում է իրագործվել՝ դա մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն են, և բյուջեի հիմնական միջոցներն ուղղվելու են վերջինիս վերակառուցման աշխատանքներին: Համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանին հանձնարարվեց ավելի հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին: Ենթակառույցների տնօրենները համայնքի ղեկավարին զեկուցեցին, որ տոնական օրերին յուրաքանչյուրն իր մասով արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի խնդիրներ չառաջանան և չխաթարվի բնակիչների տոնական տրամադրությունը: Համայնքի ղեկավարի կողմից հանձնարարվեց, որ մինչև շաբաթվա վերջ կառույցների տնօրենները վերջացնեն նախորդ տարվա կիսատ գործերը և ներկայացնեն աշխատանքային պլանները՝ ներառելով նոր առաջարկներ ու ծրագրեր:

10.01.17