2017-ի ավագանու առաջին նիստը Տպել

Հունվարի 13-ին հրավիրվել էր Բյուրեղավան համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց. Բյուրեղավան համայնքի 2017թ-ի բյուջեի հաստատումը և 2016թ-ի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողական հաշվետվությունը: Նիստին՝ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ մասնակցում էին քննարկմանն, ավագանու տասնմեկ անդամներից յոթը: Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Լիդիա Պողոսյանը ներկայացրեց՝ 2017թ-ի բյուջեն և 2016թ-ի՝ 4-րդ եռամսյակի գծով բյուջեի եկամուտների և ծախսերի գծով հաշվետվությունը: Օրակարգում տեղ գտած երկու հարցերը արժանացան համայնքի ավագանու հավանությանը:

16.01.17