Պատվոգիր 50-ամյակի առթիվ Տպել

50-ամյակ տոնելու համար անհրաժեշտ է ապրել կյանքի կես դարը արժանապատվորեն ու այդ ընթացքում թողնել բազում լավ գործեր, որպեսզի հիշվես ու գնահատվես ընկերներիդ ու հարազատներիդ կողմից: Արթիկ Եղիազարյան՝ մարդ, ով իր կյանքի 50 տարին ճիշտ է ապրել, համենայնդեպս այդպես են ասում նրա ընկերները, ովքեր նրա կողքին են եղել բոլոր ժամանակներում: Ավագանու անդամ է 2008 թվականից, ընտրվել է 3 անգամ անընդմեջ: Մասնակցել է քաղաքում իրականացվող բարեփոխումներին: Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, հաշվի առնելով տարիների համատեղ աշխատանքը՝ ընկերների ու հարազատների մտերմիկ միջավայրում խրախուսեց պատվոգրով: Պատվոգրում նշվել է՝ Բյուրեղավան համայնքի զարգացմանը նպաստող որոշումների ընդունմանն ու իրականացմանն աջակցելու, ներհամայնքային կյանքին ակտիվ մասնակցելու, բնակչության հետ մարդկային հարաբերություններում փոխադարձ հարգանք և վստահություն վայելելու համար:

03.02.17