Մայրենիի օրը Բյուրեղավանում Տպել

1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Փետրվարի 21-ին Բյուրեղավանի քաղաքային գրադարանում, գրադարանավարներ՝ Նարինե Մանուկյանի, Արմինե Մելիքսեթյանի, Սյուզաննա Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվի օրվան: Միջոցառմանը մասնակում էին հիմնական դպրոցի աշակերտները: Երեխաները արտասանեցին բանաստեղծություններ նվիրված մայրենիին, կարդացին նշանավոր մարդկանց ասույթները լեզվի մասին: Այնուհետև երեխաները մասնակցեցին գրական վիկտորինային, պատասխանեցին գրադարանավարների կողմից նախապես պատրաստված հարցերին: Առավել ակտիվ երեխաներին նվիրեցին գիրք՝ Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը: Միջոցառման ավարտին «Մարզամշակութային կետրոնի» տնօրեն Նվարդ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց գրադարանավարներին՝ միջոցառումը կազմակերպելու և երեխաներին՝ ակտիվ մասնակցելու համար, խոսեց գրքի և գրադարանի դերի և նշանակության մասին , նշեց, որ պետական լեզու հռչակված հայերենը դարեր ի վեր հանդիսացել է հայ ժողովրդի ապրելու և գոյատևման առհավատչյան: Հորդորեց երեխաներին անաղարտ պահել մայրինին, սիրել գիրքը և խնամքով վերաբերել նրան: Օրը առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված ու մեզ ժառանգված ոսկեղենիկ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին փոխանցելու մասին:

23.02.17