Հանրային լսումներ Печать

Ապրիլի 11-ին Բյուրեղավանի արվեստի դպրոցում տեղի ունեցավ այս տարվա 3-րդ հանրային լսումները: Լսումների օրակարգում երկու հարց էր՝«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի նախատեսվող գլխավոր հատակագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ» և «Համայնքի զարգացման ծրագրի վերանայում»: Հանրային լսումները վարում էր Բյուրեղավան համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազրայանը: Լսումներին մասնակցում էին Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ենթակա հիմնարկների աշխատակիցներ, ավագանու անդամներ, շենքերի լիազորներ, ակտիվ բնակիչներ: Համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը ներկաներին ծանոթացրեց բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի մասնագետ Հ. Մեսրոպյանի և բնապահպանական գծով կոորդինատոր Վ. Թևոսյանի հետ: Այս թեմայի շուրջ քննարկում տեղի է ունենում արդեն 4-րդ անգամ: «Գլխավոր հատակագիծը բավականին լուրջ փաստաթուղթ է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ միջոցառումներ, գործողություններ, որոնք միտված են առաջին հերթին ապահովելու բնակավայրի զարգացումը, բայց նաև բնակավայրի զարգացումը պետք է ապահովել այնպես, որ բացասական ազդեցություն չկրի շրջակա միջավայրը և իհարկե սոցիալական ազդեցությունը նույնպես լինի դրական»-իր խոսքում նշեց Վռամ Թևոսյանը: Նշեց նաև, որ հանրության մասնակցությունը նման քննարկումներին կարևոր է, տեղեկատվությանը տիրապետելու համար: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Հ. Մեսրոպյանը վստահեցրեց, որ գլխավոր հատակագիծը երկու անգամ վերամշակման է ենթարկվել, որի հիման վրա կազմվելու է եզրակացություն: Օրակարգի 2-րդ հարցը կապված էր համայնքի զարգացման ծրագրի վերանայման հետ, որը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Լիլիթ Ավուշյանը: Նա հիմնականում անդրադարձավ համայնքի զարգացման խոչընդոտներին և դժվարություններին: Ներկայացրեց նաև տեսլականը ինչպես նաև համայնքի զարգացման անմիջական նպատակները: Քննարկման ընթացքում և ավարտին մասնակիցների կողմից հնչեցին կարծիքներ, առաջարկներ ու տարբեր հարցեր:

11.04.17