Փայլում են ամենուր Печать

Մշակույթի նախարարության աջակցությամբ Գյումրիում անցկացվեց «Վերածնունդ» միջազգային 9–րդ մրցույթ–փառատոնը: Փառատոնին մասնակցել են 3000 անհատ կատարող և համույթներ՝ 35 երկրներից: Ինչպես միշտ Բյուրեղավանի արվեստի դպրոցի ժող գործիքների նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Նարինե Զաքարյան, հրաշալի մասնակցություն է ունեցել և հիացրել ժյուրիի ներկայացուցչական կազմին՝ արժանանալով առաջին կարգի դափնեկրի կոչման: Մերոնք պատվավոր ժյուրիի ուշադրությանն արժանացել են նվագախմբում գործիքների բազմազանությամբ՝ զուռնա, պկու, կոպալ, անգամ կոնտրաբաս: «Վերածնունդ» փառատոնի հանդիսատեսի դատին են հանձնել չորս ստեղծագործություններ: Երբ մերոնք հրավիրված էին Գյումրի քաղաքի Ասլամազյան քույրերի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսին մեր նվագախմբին առանձնակի ուշադրության է արժանացրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 
«Վերածնունդ» միջազգային 9–րդ մրցույթ–փառատոնին արվեստի դպրոցը ներկայացրել էր նաև անհատ կատարողների՝ երկու վոկալ և երկու ժողգործիքներ՝ թառ, քամանչա: 
Աբել Իսրայելյան՝ քամանչա, առաջին կարգի դափնեկիր
Նարեկ Թովմասայան՝ վոկալ, երկրորդ կարգի դափնեկիր
Սարգիս Ասրյան՝ թառ, երրորդ կարգի դափնեկիր
Ռեբեկա Ավետիսյան՝ վոկալ երրորդ կարգի դափնեկիր:
Այս հրաշալի փառատոնին մասնակցելու համար Բյուրեղավան համայնքի արվեստի դպրոցին աջակցել է համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը: