Մարզպետը ծանոթանում է աշխատանքներին Տպել

Բյուրեղավան համայնքի հիմնանորոգվող մշակույթի տանը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը դիմավորեց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին և մարզպետարանի ներկայացուցչական կազմին: Սա մարզպետի երկրորդ այցելությունն է: Նպատակը՝ տեղում ծանոթանալ կատարված ու կատարվող աշխատանքներին: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը Կոտայքի մարզպետին զեկուցեց նախորդ այցելությունից հետո կատարված շինարարական աշխատանքների մասին: Հակոբ Բալասյանը փաստեց. «Այս պահի դրությամբ տեմպերով իրականացվում են շինարարական աշխատանքները: Մարզպետարանի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունը մինչև հոկտեմբերի կեսը կավարտի շինարարության իրեն վստահված մասը»: Քաղաքապետը նշեց, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մշակույթի տան հիմնանորոգման ընթացքին քաջատեղյակ է և տիրապետում է ամեն մանրուքի, քանի որ ինքը մշտապես տեղեկացնում է կատարվող աշխատանքների մասին: Բյուրեղավան համայնքի ղեկավարն իր շնորհակալությունը հայտնեց մարզպետին՝ համայնքում այս կարևոր ծրագիրը կյանքի կոչելու համար: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի միջնորդությամբ այս տարի 40 մլն դրամ կառավարության կողմից հատկացվել է Բյուրեղավանի մշակույթի տան հիմնանորոգմանը: Մնացած ծախսերը իրականացվելու է համայնքի բյուջեի սեփական միջոցների և ստացված լրացուցիչ միջոցների հաշվին:

29.08.17