Տարեմուտի երեկո Տպել

Չխախտելով ավանդույթը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ այս տարի ևս Բյուրեղավանի համայնքապետարանը կազմակերպել էր տարեմուտի երեկո: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ տոնական միջոցառմանը մասնակցում էին համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանիներ, վարչական կենտրոնների ղեկավարները, բուժաշխատողներ, մանկավարժներ, մշակույթի, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ: Տոնական երեկոն անցավ հաճելի և ուրախ մթնոլորտում: Ի մի բերվեց և նշանավորվեց անցնող տարում համայնքի համար կարևոր իրադարձությունները: Բարձր գնահատելով համայնքում գործունեություն իրականացնող անձանց աշխատանքը համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը երեկոյի ընթացքում մեծարեց, այնուհետև նրանց հանձնեց պատվոգրեր և շնորհակալագրեր:

27.12.17