Սկսվել են խոտհնձի աշխատանքները Տպել

Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն աշխատանքային այցով Նուռնուս բնակավայրում է: Վարչական կենտրոնի ղեկավարը համայնքի ղեկավարին ներկայացրել է գյուղատնտեսական աշխատանքների մասին: Խոտհնձի աշխատանքները սկսվել են, նախորդ տարվա համեմատ, այս տարի անասնակերն ավելի առատ է: Այցի շրջանակներում Հակոբ Բալասյանին է ներկայացվել նաև Նուռնուս բնակավայրից դեպի դաշտեր տանող ճանապարհի ընդհանուր վիճակը: Տարիներ շարունակ այս ճանապարը չի վերանորոգվել, գյուղացիները խոտը տեղափոխում են հենց այս ճանապարհով: Անմիջապես հանձնարարվել է «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպության տնօրենին իրականացնել ճանապարհի հարթեցման և վերանորոգման աշխատանքներ:

14.06.18