Ձեռնարկ ավագանիներ համար Տպել

Հայաստանի ավագանիների ասոցիացիան կազմակերպել էր սեմինար-խորհրդակցություն` Բյուրեղավան համայնքի ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի համար: Սեմինար-խորհրդակցության նպատակը համայնքի ավագանուն և աշխատակազմի ներկայացուցիչներին ծանոթացնել էր կազմակերպության կողմից հրատարակած «Համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար» նոր գրքույկ –ձեռնարկի հետ: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում, քանի- որ համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կռավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի փոխնախագահ, /ՀԱԱ/ ՀԿ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը երկար տարիներ հմագործակցում են, կազմակերպում փորձի փոխանակում: Արտակ Պետրոսյանը հանդիսանալով Հայաստանի ավագանիների ասոցիացիայի փոխնախագահը ներկայացրեց ձեռնարկը՝ տեղեկացրեց, որ այն շատ կարևոր գրքույկ է ավագանիների համար., առավել ևս խոշորացված համայնքի. «Հրատարակման համար հիմք է հանդիսացել հիմնականում 2008-2017թթ ՏԻ համակարգի իրավական դաշտի փոփոխությունները, որոնք ուղղակի կամ անուղակի ձևով անդրադարձել են համայնքների ավագանու ձևավորման գործունեությանը: Գրքույկի նյութերի հավաքագրման ընթացքում կատարել ենք մի շարք համայնքային այցեր, տեղում պարզել ավագանու ցանկությունները և ակնկալիքները սույն ձեռնարկից»: Գիրքը ներկայացնելուց հետո բանախոսների ու մասնակիցների միջև սկսվեց քննարկում, թե՛ հրատարակված ձեռնարկի, թե՛ ՏԻՄ-ում օրենսդրական փոփոխությունների, թե՛ ավագանու դերի կարևորության մասին: Ի դեպ Կոտայքի մարզում միայն Բյուրեղավան համայնքն է ընտրվել այս ծրագրում: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ավագանիների ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ հենց Բյուրեղավան համայնքը ընտրելու համար: «Շատ արդյունավետ ու օգտակար հանդիպում ստացվեց: Ստացանք նոր առաջարկություններ, եղան պարզաբանումներ, որոնք ամպայաման կօգտագործենք մեր հետագա աշխատանքում: Պատրաստակամություն ենք հայտնում շարունակել համագործակցությունը: Պարո՛ն Բալասյան, շնորհակալություն այսօրվա հանդիպման համար: Մասնակիցնե՛ր, շնորհակալություն ձեր ակտիվ ու կառուցողական ելույթների համր»- վերջում ամփոփեց ԱԺ պատգամավոր, ՀԱԱ ՀԿ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը:

30.06.18