Աջակցություն անապահով ընտանիքներին Печать

Բյուրեղավանի համայնքապետարանի և «Մանկական զարգացման հիմնադրամի» համագործակցություն արդյունքում համայնքում իրականացվում են տարբեր սոցիալական ծրագրեր: Մանկական զարգացման հիմնադրամի «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի Կոտայքի մարզային համակարգող Նելլի Գևորգյանը և համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ /սոցիալական աշխատող/ Աննա Սահրատյանը Բյուրեղավան քաղաքում իրականացրեցին հերթական ծրագիրը՝ «Սոցիալական աշխատանք ընտանիքների հետ» ծրագրի շրջանակներում: Սոցիալապես անապահով 5 ընտանիքի ամանորին ընդառաջ տրամադրվեց հագուստ, գրենական պիտույքներ և հիգիենայի պարագաներ: Դեկտեմբերի 20-ին համայնքապետարանի աշխատակիցները՝ Աննա Սահրատյանի գլխավորությամբ այցելեցին ընտանիքներ և հասանելիք բաժինը տրամադրեցին նրանց: Ընտանիքի անդամներն իրենց շնորհակալությունը հայտնեցին թե՛ համայնքապետարանին, թե՛ «Մանկական զարգացման հիմնադրամին» մարդասիրական նախաձեռնության համար: Փաթեթները տրամադրվել են Բյուրեղավան քաղաքի Հովսեփյանների, Հարությունյանների, Հովակիմյանների, Սահակյանների և Ղավալյանների ընտանիքներին: Բացի այս ամենից, հիմնադրամը ոչ միայն լավ աշխատանքի, այլ նաև աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում, համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ /սոցիալական աշխատող/ Աննա Սահրատյանին նվիրաբերել է համակարգիչ և տպող սարք:

21.12 .18