Այս տարվա լավագույնները Печать

Բյուրեղավան համայնքը 2018թ-ին աևձանագրել է հաջողություններ թե՛ մշակույթի, թե՛ սպորտի բնագավառներում: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը, ավանդույթը չխախտելով, հյուրընկալեց համայնքի լավագույններին: Միջազգային, հանրապետական տարբեր փառատոններում, մրցաշարարերում մասնակցություն ունեցած և հաղթանակներով վերադարձած մեր սաները համայնքի ղեկավարի կողմից խրախուսվեցին պատվոգրերով: Բյուրեղավանի արվեստի դպրոցը ներկայացել էր իր երեք տաղանդավոր ու շնորհալի սաներով՝ Ռոբերտ Խաչատրյան, Սեդա Հարությունյան, Սարգիս Ասրյան: Վերջիններս համայնքի ղեկավարի պատվոգրերին արժանացան ժողովրդական նվագարանների պահպանության, միջազգային մրցույթ-փառատոններում հայ ազգային մշակույթը լավագույնս ներկայացնելու համար: Մարզադպրոցը ներկայացրել էր այս տարվա համայնքի հինգ լավագույն մարզիկներին՝ Աղասի Եղիազարյան, Վալեր Բաղյան, Գագիկ Ազարյան, Մելինե Մամիկոնյան, Աննա Մկրտչյան: Մեր մարզիկներից Աննան ու Մելինեն հայտնի են արդեն աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսներով, իսկ մյուսները՝ իրենց հանրապետական հաղթանակներով: Մարզադպրոցի տնօրեն Նորիկ Տերտերյանն ու արվեստի դպրոցի տնօրեն Նարինե Զաքարյանը շնորհակալություն հայտնեցին համայնքի ղեկավարին ամբողջ տարին իրենց կողքին լինելու, այսօրվա ընդունելության և սաներին խրախուսելու համար: Հակոբ Բալասյանը ներկաներին, մանկավարժական և մարզչական կազմերին շնորհակալություն հայտնեց անմնացորդ նվիրումի, երեխաներին կրթելու, շնորհալի աշակերտներ դաստիարկելու հարցում. «Սիրելի՛ երեխաներ, վստահեցնում եմ՝ ինչպես միշտ, իմ հնարավորության սահամմերում, լինելու եմ ձեր կողքին և աջակցելու եմ: Քանի որ ամփոփում ենք տարին, շնորհավորում եմ ձեր բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող լինի խաղաղության, ձեռքբերումների և հաղթանակների տարի»,- իր խոսքն այսպես ավարտեց համայնքի ղեկավարը: Հանդիպումն անցավ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

27.12 .18