Հանդիսավոր շքերթ Տպել

2011թվականի սեպտեմբերի 20-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի բակում վաղ առավոտյան կազմակերպվել էր հանդիսավոր շքերթ, որով ավարտվեց դպրոցում անցկացվող Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումների օրերը (սեպտեմբերի 17-21): Շքերթի ավարտից հետո ամփոփվեց նաև Բյուրեղավանի քաղաքապետարանի հայտարարած շարադրության մրցույթը` «Մենք անկախության զավակներն ենք» վերնագրով: Մրցույթում լավագույնը ճանաչված 6 շարադրություններից 4-ը Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտների աշխատանքներն էին: Վերջիններս Բյուրեղավանի քաղաքապետի անունից ստացան պատվոգրեր` հաջողված աշխատանք ներկայացնելու համար: Հաղթողներն են` Բյուրեղավանի հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Բեգլրյանը, 7-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Իգիթյանը, 5-րդ դասարանի աշակերտուհի Ալվինա Օսիպովան, 9-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Միրոյանը: