Ձյուդոյի ՀՀ չեմպիոն Print

Փետրվարի 23-24-ը Գյումրի քաղաքի թիվ 30 դպրոցի մարզադահլիճում կայացել է երիտասարդների Հայաստանի Հանրապետության ձյուդոյի առաջնություն: Առաջնությանը Բյուրեղավանի մարզադպրոցից մասնակցել է մարզիչ Արփինե Սուքիասյանի սան Մելինե Մամիկոնյանը: Բյուրեղավանցի մարզիկը հանդես է եկել 48կգ քաշային կարգում և գրավել պատվավոր առաջին հորիզոնականը: Նա նաև սամբո ըմբշամարտի ՀՀ չեմպիոն է և 2017թ-ի Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Մարզիչի խոսքերով՝ այժմ Մելինեն լավ մարզավիճակում է և պատրաստվում է սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

25.02 .19