Աշխատանքային խորհրդակցություն Տպել

Այսօր համայնքի ղեկավարի մոտ տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Կազմակերպությունների տնօրենների, բաժինների պետերի, վարչական ղեկավարների հետ անցկացված խորհրդակցության սկզբում համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին և ասաց. «Համայնքի տարածքն արդեն քարտեզագրվել է, որտեղ նշված է,թե որ տարածքին որ կազմակերպությունն է կցված: Մեզանից պահանջվում է համախմբված ու ակտիվ մասնակցություն ունենալ, մաքրել համայնքի ամբողջ տարածքն ըստ նախապես կազմված ժամանակացույցի, որից հետո մեքենաներով հեռացնել աղբը»: Աշխատանքներն իրականացնելու համար հանձնարարվեց ձեռք բերել բոլոր անհրաժեշտ գործիքներն ու պարագաները: Քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքները՝ մաքրություն, տեսախցիկների ու լույսերի տեղադրում, աղբահանություն և այլն:Կոչ ենք անում համայնքի բոլոր բնակիչներին՝ չզլանան և մասնակցեն համապետական շաբաթօրյակին:

19.03.19