«ՄԱՔՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ՝ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ» Печать

Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ին իրականացվելու է հեղափոխական մասշտաբի շաբաթօրյակ: Այդ առիթով Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանն իր մոտ էր հրավիրել համայնքի կրթօջախների, մարզադպրոցի տնօրեններին, ուսմասվարներին: Մասնակցում էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանն ու «Բարեկարգում և կանաչապատում» կազմակերպության ղեկավար Հայկ Եղյանը: Հանդիպման նպատակը՝ քննարկել այդ օրվա հետ կապված աշխատանքները: Հակոբ Բալասյանը ներկաներին վստահեցրեց, որ նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդեն քարտեզագրվել են տարածքները և կցվել են պատասխանատուները: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է Միշա Եղիազարյանը: Մաքրության օրվա շրջանակներում նախատեսվում է տարածքներում իրականացնել սանմաքրման, բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ծառերի էտ: Մաքրվելու են բոլոր տարածքները՝ հուշարձաններ, ճանապարհների եզրեր, բակեր, զբոսայգիներ և այլն: Բոլոր կառույցներին կբաժանվեն տոպրակներ, ձեռնոցներ և անհրաժեշտ պարագաներ: Չնայած ամեն օր «Բարեկարգում և կանաչապատում» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն իրականացնում են սանմաքրման ու աղբահեռացման աշխատանքներ, այնուամենայնիվ բոլորս միասին մարտի 23-ին հավաքվում ենք «ՄԱՔՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ՝ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ» կարգախոսի շուրջ և դուրս գալիս մաքրելու մեր բակն ու համայնքը: /p>

20.03.19