Փոքրիկ մոդելի հաղթանակը Տպել

Մարտի 24-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած միջազգային մոդելային մրցույթին 6-ամյա գեղեցկուհի Լյուսի Աբրահամյանը հրաշալի մասնակցություն է ունեցել և արժանացել 3-րդ պատվավոր մրցանակին: Այն կազմակերպել էր Santa-L model studio-ն՝ 4-ից 16 տարեկան երեխաների համար: Մրցույթն անցկացվել է մի քանի փուլերով՝ քասթինգ, որին հաջորդել է նախընտրական փուլը, այնուհետև եզրափակիչը։ 500 մասնակցից ընտրվել են լավագույնները՝ ցուցադրելով իրենց տաղանդը: Լյուսին ամենայն պատասխանատվությամբ էր պատրաստվել եզրափակիչ երեկոյին ու վստահ հարազատներին ասել էր. «Թագերից մեկն իմն է լինելու»: Այդպես էլ եղավ: Պրոֆեսիոնալ ժյուրին անմիջապես նկատեց մեր փոքրիկին, աղջնակն աչքի ընկավ իր նրբագեղությամբ, նպատակասլացությամբ, գեղեցկությամբ և ամենակարևորը՝ աշխատասիրությամբ: Հաղթանակի արդյունքում 6-ամյա Լուսիին սպասվում է ուղևորություն դեպի Հոն Կոնգ, որտեղ առաջին մրցանակակրի հետ Հայաստանը կներկայացնի Talent Star International-ում։ Շնորհավորում ենք փոքրիկ գեղեցկուհուն, մաղթում հաջողություններ և ամենակարևորը շարունակություն ընթացքին: Լյուսի Աբրահամյանը Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի սաներից է, սովորում է հիմնական դպրոցում՝ առաջին դասարանում, զուգահեռ հաճախում է Սոֆի Դևոյանի պարի ստուդիա:

27.03.19