Ստերջացվում են թափառող շները Տպել

Բյուրեղավան համայնքում թափառող շների խնդիրը կարգավորվում է: Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի հանձնարարությամբ համայնքապետարանի աշխատակից Վոլոդյա Հայրապետյանը հանդիպել է «Դինգո» կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բյուրեղավան քաղաքում թափառող շների հետ կապված խնդրի կարգավորմանն ու լուծմանն առնչվող հարցեր: Կիրառվող մոտեցումների հիման վրա ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ստերջացնել Բյուրեղավան քաղաքում թափառող էգ շներին: Աշխատանքներն արդեն սկսվել են, կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին քաղաքի տարբեր մասերից հավաքում են թափառող շներին և տեղափոխում անասնաբուժական կլինիկա՝ ստերջացնելու նպատակով: Աշխատանքները շարունակվում են:

09.05.19