Շախմատի մրցաշար Տպել

Բյուրեղավանի համայնքապետարանի աջակցությամբ, շախմատի խմբակի մարզիչ Անդրանիկ Խաչատրյանը կազմակերպել է Բյուրեղավան համայնքի շախմատի մրցաշար: Մրցաշարը նվիրված է Մայիսյան Եռատոնին: Բացումը տեղի է ունեցել մայիսի 10-ին, որին մասնակցել են համայնքի ղեկավարի տեղակալ Միշա Եղիազարյանը և «Մարզամշակութային կենտրոնի» տնօրեն Նվարդ Ալավերդյանը: Շախմատի մրցաշարը սիրողական մակարդակի է և տարիքային սահմանափակում չունի: Ամենափոքր մասնակիցը 6 տարեկան Գոհարիկն է, իսկ ամենատարեցը՝ 80 ամյա Գրենա Զաքարյանը: Բոլոր շախմատիստները մասնակցում են հաղթելու ակնկալիքով: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները համայնքապետարանի կողմից կստանան խրախուսական նվերներ:

13.05.19