«Բյուրեղավանի արծիվներ» Տպել

Գիրքը նվիրվում է ՀՀ Անկախության 28-ամյակին Իրականություն դարձավ մի հրաշալի նախագիծ, որի շնորհանդեսը կլինի շուտով: Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի նախաձեռնությամբ լույս է տեսել «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ» գրքը: Հեղինակ՝ Ջուլիետա Ասատրյան: Գիրքը նվիրվում է Ղարաբաղ-Արցախյան պատերազմի սկզբից մինչև զինադադարը՝ մարտական գործողությունների ժամանակ նահատակված բյուրեղավանցի «Մահ իմացեալ» նահատակների հիշատակին։ Տպագրությունը հովանավորել է Բյուրեղավանի համայնքապետարանը։ Գիրքը տպագրվել է 1000 օրինակով։

23.09.19