Հարգանքի տուրք |
![]() |
Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի գլխավորությամբ՝ Արցախյան ազատամարտում զոհված տղաների ընտանիքները, համայնքապետարանի աշխատակիցները, ավագանու անդամներն ու ենթակառուցվածքների ղեկավարներն այսօր՝ Հայկական բանակի օրվա 28 ամյակի առթիվ այցելել են քաղաքային հուշահամալիր: Հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին և ծաղիկներ խոնարհել հուշաքարին: 28.01.20 |