Սերյոժա Հարությունյան Տպել

Ծնվել է 1974թ   նոյեմբերի 25-ին Բյուրեղավանում: Հաճախել է մանկապարտեզ , ապա թիվ 1 միջնակարգ դպրոց:1988թ ընտանիքով տեղափոխվել են Ղարաբաղի Ասկերանի շրջան Դաշուշան գյուղ: 1989թ ընդունվել է Ստեփանակերտի սովխոզտեխնիկում: Երկրորդ կուրսում կամավոր միացավ ազատամարտիկներին: Սահմանված էր գյուղի պաշտպանության հերթապահություն , որին մասնակցում էր նաև Սերյոժան: 1990թ մայիսի 21-ին Դաշուշան գյուղի սահմանագլխին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվեց Սերյոժա Հարությունյանը: 2003թ ապրիլին ՀՀ նախագահի հրամանագրով Սերյոժա Հարությունյանին հետմահու շնորհվել է «Արիության մեդալ»:  «Ազատամարտիկ» հ/կ կողմից ծնողները ստացել են մեդալ , իսկ «Հայոց արծիվներ» հ/կ կողմից 2010թ ` շնորհակալագիր: