Սամվել Վարդանյան Տպել

Սամվել Վարդանյան

Ծնվել է 1951թ. նոյեմբերի 2-ին Կարմիրի շրջանի Մարտունի գյուղում, բանվորի ընտանիքում:1958թ.ծնողների հետ տեղափոխվել է Բյուրեղավան, նույն ուսումնական տարում ընդունվել  տեղի ութամյա դպրոցը և այն ավարտել 1966-67 ուսումնական տարում`գերազանց առաջադիմությամբ:1967թ. ընդունվել է Ղափանի Լեռնային Մետալուրգիական տեխնիկում, ավարտել 1970-թ.-ին և անմիջապես գործուղվել Մարտունու շրջանի Լիճք գյուղ` աշխատելու տեղի երկրաբանական արշավախմբում:   1970թ. աշնանը զորակոչվել է բանակ և երկեւ տարի ծառայել ԳԴՀ-ի Վալթենբուրգ քաղաքում:   1972թ.-ին վերադարձել է բանակից և ընդունվել աշխատանքի Բյուրեղավանի «Հայբյուրեղապակի» գործարանում որպես բանվոր, որտեղ աշխատել է մինչև 1975 թվականը:   1975 թվականից մինչև 1983 թվականը աշխատել է Բյուրեղվանի Թիվ 51 Պրոֆտեխնիկական ուսումնարանում որպես պարետ:1983 թվակնից մինչև 1988 թվականը աշխատել է Հայագրոարդի հանրապետական բազայում որպես էլեկտրիկ:Փետրվարյան շարժումը ևս նրան հրապարակ տարավ, նա ևս նվիրվեց Արցախյան շարժմանը:   1983 թվականի աշնանը Ս. Վարդանյանը  գնաց արցախ, հետո` 1990 թվականին այնտեղ տեղփոխեց իր ամբողջ ընտանիքը` կնոջն ու հինգ երեխաներին: 1990թ.-ին Վարդանյանի ընտանիքը մշտական գրանցում ստացավ Ասկերանի շրջանի Դաշուշեն /Քարաշեն/ գյուղում:   Համախոհների հետ Ս. Վարդանյանը այնտեղ կազմակերպեց ոչ մեծ Կոպերատիվ ձեռնարկություն, որի «Տանիքի» ներքո էլ սկսեց ծնունդ առնել նրա մարտական ջոկատը, որ կոչվեց «Արցախ»:1990թ.-ից Ս. Վարդանյանը «Արցախ» ջոկատի հրամանատարն էր: Նա իր ջոկատով պայքարում էր Շահումյանի,  հետո`  Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի համար:   Վերին Շենի բարձունքն ազատագրելիս ջոկատն ընկավ շրջապատման մեջ: Սամվել Վարդանյանը առաջին գծում էր:Գնդակների տարափի տակ էլ կտրվեց նրա կյանքի թելը:Դա 1991 թվականի սեպտեմբեի 14-ն էր:  Նրա անունը մնաց, և դարձավ հիշողություն, և այդ հիշողության կանգառներից մեկը եղավ Բյուրեղավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն այժմ կրում է Ազատագրական հերոսամարտի նահատակ Սամվել Վարդանյանի անունը: