Log in
ՀայերենРусскийEnglish
Թարմ անեկդոտներ PDF Print E-mail

Անեկդոտներ 8-ը մարտի

Փչացել է դռելս: Հիմա ստիպված եմ մարտի 8-ին կնոջս նոր դռել գնել:

Եթե երկիրը կառավարեին միայն տղամարդիկ, ապա մարտի 8-ը կտեղափոխեին փետրվարի 29-ին, որպեսզի նշվեր 4 տարին մեկ:

Պարզվում է մարտի 8-ը հորինել են ծաղիկ վաճառողները, իսկ ամբողջ մեղքը բարդել են Կլարա Ցետկինի վրա:

Սիրելիս դու այսօր լվացքից գործ չունես, չէ որ այսօր մարտի 8-ն է: Թող մնա վաղը կանես:

Աղջիկների կողմից տղաներին նվիրված նվերները փետրվարի 23-ի կապակցությամբ դրանք ներդրումներ են մարտի 8-ի նվերների համար:

Սուրբ Վալենտինի տոնը դա մարտի 8-ի "Դեմո" տարբերակն է:

Մարտի 8-ը պատվով հաղթահարելուց հետո որոշեցի շարունակել մնալ ամուրի:

Մարտի 9-ը նշվում է որպես մարտի 8-ից մնացած հետևանքների դեմ պայքարի միջազգային օր:

Ջղեր Խաչիկին ամեն Երևան գալուց երևանցիները ասում են.

- Ջղեր խաշ չբերիր էլի, չէ՞....
-Տղեք ջան ես օր ամեն գալուս ձեզի խաշ բերեմ, մեր կովերը կաստիլներով ման գուկան

- Լենինականում հարցնում են. "Ինչու՞ Յուրի Վարդանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:"

- Է~ իրան ղրգինք ինքը դարձավ:

Մեկի զոքանչը մահանում է, հավաքվում են ընկերները:

-Դե տղերք ջան, վաղը զոքանչիս տանում ենք Ղարաբաղ, թաղելու:
-Ո՞նց, դուք Ղարաբաղում արմատներ ունե՞ք:
-Չէ, նոր ենք տանում գցենք:

- Հանդիպում են երևանցին ու ղարաբաղցին։

Ղարաբաղցին. -Ո՞նց ես։
Երևանցին (տխուր). -Ոնց ասես։

- Ապարանցին դժգոհում ա.

- Էս ղարաբաղցիք մեզանից ապարանցի են: Ասին՝ գնանք, Բաքուն գրավենք, եկան, Երևանը գրավեցին:

- Ապարանում ձյուն է գալիս, փողոցներում աղ են ցանցում, ապարանցիները աղի վրա խաչ հանելով մեքենայի հետևից գնում են:

18.07.14

Պատկերացնում ես, երեկ մեզ հյուրեր էին եկել ապագայից:
-Այդ ինչպե՞ս:
-Պայմանավորվել էինք, որ այսօր էին գալու, բայց նրանք երեկ հայտնվեցին:

Հարբած մարդը ուշ տուն է վերադառնում:
Այդ ժամանակ լսվում են ժամացույցի երեք զարկերը:
-Դե ես գիտեմ, որ ժամը մեկն է, պետք չէ ինձ երեք անգամ հիշեցնել:

Շիկահերը զանգում է ավիաընկերություն:
-Ասացեք, ինչքա՞ն է տևում թռիչքը Սան-Ֆրանցիսկոյից Նյու-Յորք:
-Մեկ րոպե,-պատասխանում է օպերատորը:
-Շնորհակալություն,-ասում է շիկահերը և կախում լսափողը:

Ուսուցիչն ասաց, որ ես մաթեմատիկա ընդհանրապես չգիտեմ և օրագրիս մեջ ինչ-որ թվանշան դրեց:

Երեվանցին մարզերից մեկի դպրոցի մոտով անցնում ա, լսում ա դպրոցում բաձր աղմուկ, մեկը անընդհատ գոռում ա <<կանաչը վերեւ, կանաչը վերեւ>> էլի ա քայլում ու լսումա <<կանաչը վերեւ, կանաչը վերեւ>>, աղմուկը շարունակվում ա էլի ինչ որ մեկը բարձր գոռում ա <<կանաչը վերեւ, կանաչը վերեւ>>: Երեվանցին էլ չի դիմանում որոշում ա մտնի ներս տեսնի էդ ինչ ա կատարվում... մտնում ու տեսնում ա դպրոցում ծառատունկ են անում:

Մարդ Ձմեռ Պապի նման աշխատանք պիտի ունենա`364 օրը մեկ, չորս տարին մեկ էլ լրացուցիչ հանգստյան օր:

20.06.14

Ֆուտբոլային անեկդոտներ

Հայ ֆուտբոլային մեկնաբանը Հայաստան - Գերմանիա խաղի մասին. -Ահա գնդակով հայ ֆուտբոլիստներն են, փոխանցում առաջ!,վտանգավոր է!, հարված` գոոոոոոոոոոոոոլ 1-0: Հերթական գրոհն է,հարված!, ափսոս գնդակը դիպչում է ուղղահայաց դարպասաձողին, ոչ դեռ գրոհը շարունակվում է հարված գոոոոոոոոոոոոլ 2-0:Ահա ևս մեկ գոլ մեր թիմի կողմից 3-0: Հերթական գրոհն է հարված! ոոոոոչ!! գնդակը դիպչում է դարպասաձողին:Բայց ոչինչ մենք հաղթում ենք 3-0 հաշվով: Ահա այսպես է պետք մարզվե!լ, ի վերջո վաղը հանդիպելու ենք Գերմանիայի ընտրանու հետ))):

Վրացի ֆուտբոլային մեկնաբանը Վրաստան- Բրազիլիա խաղի ժամանակ մեկնաբանում է. __ԵՎ ահա սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ ցանկանում եմ տեղեկացնել այն մասին, որ հաշիվը 0-15 է, օգուտ Բրազիլիային: Բայց հանկարծ չհուսահատվեք, մեր թիմը դեռ չի պարտվել,դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետև դեռևս ընթանում է խաղի 20-րդ րոպեն, և առջևում մի ամբողջ 70 րոպե կա )))):

Եզդին գնում է մարզադաշտ՝ ֆուտբոլի..  նստած ուշադիր կողքերնա նայում, մեկը կողքից ասում է. - այ ընկեր, եկել ես ֆուտբոլ նայելու, թե՞ ինչ.. խաղն արդեն ավարտվելու վրայա, դու հլա շուրջդ ես ուսումնասիրում.. - վալլա-վալլա, ես էդ ֆուտբոլը փոքրուց չեմ սիրում ախար.. ուղղակի մտածում եմ՝ այ մարդ էսքաաան շատ ոչխար ունենար՝ ինչ բախտավոր մարդ պիտի լիներ.. հարցնողը բորբոքվումա. - չջոգինք արա՝ էս սաղիս ոչխարի տեղ ե՞ս դրել.. - այ, այ, որ քու պես էլ մի դուխով շուն լիներ է՝ մարդու քեֆին քեֆ չէր հասնի.. ))):

17.06.14

Կինը դիմում է ամուսնուն.

-Ձախ ձեռքս ինչ-որ շատ է քոր գալիս, ասում ենˋ փողի նշան է:

Ամուսինն, առանց թերթից կտրվելու.

-Չեˊմ տա:


Երեխան հարցնում է իր հաշվապահ մայրիկին

- Մամ, կենսաբանության գրքում գրված է, որ մարդու 80 %-ը ջուր է, դա ճի՞շտ է:

- Դե որ գրքում է գրած, ուրեմն ճիշտ է.

- Բա էն 20%-ն ի՞նչ է

- Էն էլ ԱԱՀ-ը կլինի…


Ապարանցուն ասում են` մի հատ սառը զենքի անուն տուր, ասում ա` ձնագնդիկ:


Ապարանցու տունը վառվում ա, ասում աˋ մեկա բանալին մոտսա


Ապարանցին աղջկան ամուսնացնում է, խնամիներին փող է տալիս, որ մոտիկ տեղ ընկնի:

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348865
Այսօր202
Երեկ2179
Այս շաբաթ8465
Այս ամիս48820
Ընդամենը4348865

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: