Войти
ՀայերենРусскийEnglish
Գրիգորյան Սոկրատ PDF Печать E-mail

Ծնվել է 1921թ մայիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի  Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում: Ավարտել է տեղի 7-ամյա դպրոցը ,աշխատել է գյուղի կոլտնտեսությունում որպես այգեգործ:1942 թ զորակոչվել է Սովետական բանակ `Հյուսիսային Կովկասի Մազդոկ քաղաք: Ծառայել է  հետևակային զորքերում , եղել է ականանետային գումարտակի հրամանատար: 1946թ զորացրվելով վերադարձել է հայրենի գյուղ ,շարունակել աշխատել: Այնուհետև տեղափոխվել է Բաքու `աշխատելով նավթամշակման արդյունաբերության մեջ : Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ մեդալների և շքանշանների: Ունի 3 զավակ  և 3 թոռ:

 

Այցելություններ

3395702
Այսօր2176
Երեկ2282
Այս շաբաթ6158
Այս ամիս40984
Ընդամենը3395702