Բյուրեղավանի Համայնքային «Բարեկարգում և Կանաչապատում» Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականի ապրիլի 13-ին: Կազմակերպությունը հանդիսանում է 30.04.2004 թվականին ստեղծված Բյուրեղավանի քաղաքային համայնքի «Ս.Լ.Է.Շ.» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը, որը 28.04.2008 թվականին վերակազմավորվել է Բյուրեղավանի «Ս.Լ.Է.Շ.» համայնքային ոչ առևտրային կազմակերպության: Կազմակերպության գործունեության առարկան և նպատակն է քաղաքի բարեկարգումը, կանաչապատումը և ձեռնարկատիրական գործունեության իրականացումը: Կազմակերպության գործունեության հիմնական տեսակներն են`
ա/քաղաքի բարեկարգում և կանաչապատում,
բ/փողոցների էլեկտրալուսավորում,
գ/կանաչ տարածքների, այգիների, փողոցերի սանիտարական մաքրում,
դ/արհեստական լճերի, համայնքի սեփականություն հանդիսացող տարածքների հսկողություն և պահպանում,
ե/շինարարական աշխատանքներ,
զ/տնկարանային գործունեություն,
է/քաղաքային գերեզմանատան պահպանություն և հողհատկացում,
ը/հիմնադրի որոշմամբ նաև այլ ծառայություններ:
Կազմակերպության գտնվելու վայրն է ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, 1-ին փողոց շենք 1ա: Կազմակերպության տնօրենն է Հայկ Կամունիկի Եղյանը:
|