Log in
ՀայերենРусскийEnglish
Նշվեց Բյուրեղավանի արվեստի դպրոցի 40-ամյակը PDF Print E-mail

Բյուրեղավան քաղաքի արվեստի դպրոցն իր հոբելյանական 40-ամյակը տոնեց Երևանի կամերային երաժշտության տանը: Մշակութային այս օջախում հավաքվել էր բյուրեղավանցի արվեստասեր հասարակությունը: Կազմակերպվել էր հաշվետու համերգ և ցուցահանդես: Հոբելյանական միջոցառումը շատ ինքնատիպ էր: Սիլվա Մուկոյանը հանդիսատեսին ներկայացրեց արվեստի դպրոցի պատմությունը: Կրթօջախն իր գործունեությունը սկսել է որպես երաժշտական դպրոց: 1997թ-ին, երբ դպրոցն անցավ համայնքին, ներկայիս տնօրեն Սիլվա Մուկոյանի նախաձեռնությամբ այն կոչվեց արվեստի դպրոց՝ պատճառը բյուրեղավանցի երեխաներին զբաղմունքով ապահովելն էր: Տարիների ընթացքում դպրոցն աճեց և զարգացավ: Բյուրեղավանի արվեստի դպրոցն աշխատանքային գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ հաջողություններ: Սաները մասնակցել են մարզային, հանրապետական, միջազգային շատ մրցույթների, փառատոնների, որտեղից էլ վերադարձել են մրցանակներով, դիպլոմներով, պատվոգրերով` բարձր պահելով ինչպես սիրելի դպրոցի, այնպես էլ հարազատ քաղաքի պատիվը: Արվեստի դպրոցի կոլեկտիվին ու սաներին ողջունեցին ու շնորհավորեցին հյուրերը: Քաղաքապետ Հակոբ Բալասյանի ուշադրության կենտրոնում է դպրոցը, ով առաջնային խնդիր է համարում շենքային պայմանների բարելավումը: «Մենք ամեն րոպե տեսնում ենք քաղաքապետի սրտացավ վերաբերմունքը»,-ասաց տնօրենը: Հակոբ Բալասյանը պատվոգրեր հանձնեց տնօրեն Սիլվա Մուկոյանին` քաղաքում մշակույթի զարգացման, մանկավարժական գործունեություն ծավալելու, երաժշտական ճաշակ ձևավորելու համար: Պատվոգրեր տրվեցին նաև դպրոցի երկարամյա մանկավարժներին, որոնց շնորհիվ տարբեր մրցույթներում ներկայացվել է Բյուրեղավան քաղաքը: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից Կոտայքի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը հանձնեց շնորհակալագրեր: «Դպրոցն այսօր մեծ աշխատանքներ է իրականացնում, գտնվում է ամուր հիմքերի վրա: Հետ չեն մնում մարզային, հանրապետական փառատոններից և ներկայանում են լավագույնս: Շնորհավորում եմ և հաջողություններ մաղթում»-իր խոսքում նշեց Ա. Սիմոնյանը: Արվեստի դպրոցի սաները փայլում էին իրենց ելույթներով, համերգի ընթացքում հանդես եկան դասական, ժողովրդական կատարումներով: Ցուցադրեցին «Ոսկե ձկնիկ» օպերան, որը բեմադրել էր դպրոցի մանկավարժ Նունե Մելիքսեթյանը: Ժողգործիքների անսամբլի ելույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Նարինե Զաքարյանը, մեծ հիացմունք պատճառեց հանդիսականներին: Արվեստի այս օջախում կրթվում և դաստիարակվում են հարյուրավոր բյուրեղավանցի երեխաներ: Դպրոցը տվել է 600 շրջանավարտ, որից 80-ը շարունակել է երաժշտական կրթությունը, շատերն դասավանդում են հենց դպրոցում` իրենց երաժշտական գիտելիքները փոխանցելով աշակերտներին: Վառ ապացուցն այս հանդիսությունն էր, որ տեղի ունեցավ կամերային երաժշտության տանը: Տաղանդաշատ պատանիներն ու պարմանուհիները հիացրեցին դահլիճում ներկա հյուրերին, իսկ ծափերը երկար ժամանակ չէր դադարում: Արվեստի դպրոցի նկարչական բաժնի երեխաների աշխատանքները ցուցադրված էին նախասրահում, ինչը ևս հանձնվեց հանդիսատեսի դատին: Գնահատված է դպրոցի ողջ կոլեկտիվը, արդյունքում մեծանում է սերունդ, որը դեռ ասելիք ունի արվեստի աշխարհում:

26.06.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4377239
Այսօր1119
Երեկ1869
Այս շաբաթ2988
Այս ամիս25098
Ընդամենը4377239

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: