Log in
ՀայերենРусскийEnglish
2013-ը՝ արվեստի դպրոցում PDF Print E-mail

Անցած տարիների համեմատ Բյուրեղավանի արվեստի դպրոց ընդունվող երեխաների թիվն ավելացել է, այսինքն հետաքրքրությունը դեպի արվեստը մեծացել է: Ամփոփելով 2013թ-ը՝ Բյուրեղավանի արվեստի դպրոցում վստահաբար կարող ենք նշել, որ այս կրթօջախը երեխաների մեջ սերմանում է սեր դեպի արվեստը: Այս տարվա ամենամեծ իրադարձությունը դպրոցի հիմնադրման 40 ամյակն էր, որը նշվեց մեծ շուքով Երևանի կամերային երաժշտության տանը, ոգևորությունն այնպիսին էր, որ մինչև օրս խոսվում է այդ հրաշալի համերգի մասին: Դպրոցի տնօրեն Սիլվա Մուկոյանի խոսքերով, եթե լինի ծնողների ամենօրյա ուշադրությունը էլ ավելի հաջողություններ կգրանցվեն: Այսօր արվեստի դպրոցում սովորող երեխաների թիվը 140-ից անցնում է: Ավելացել է ժողգործիքներով հետաքրքրվող աշակերտների թիվը: Առաջնայինը մնում է դաշնամուրի բաժին ընդունվողների թիվը, որտեղ միշտ սպասվածից ավելին է: Ընթացիկ տարում բազմաթիվ միջոցառումներ է տեղի ունեցել. առաջին դասարանցիների՝ «Իմ առաջին համերգը մայրիկիս» խորագրով, «Հայաստանի լավագույն լարային կատարողներ» համերգ-դասախոսությունը, դասական-վոկալ բաժնի, դաշնամուրային բաժնի, մայիսի 9-ին նվիրված համերգները, շվիի 5-րդ դասարանի աշակերտ Սերժիկ Հովհաննիսյանի մենահամերգը, «Ոսկե ձկնիկ» օպերայի բեմականացումը, հեղինակ և ղեկավար՝ Ն. Մելիքսեթյան, խորեոգրաֆիկ և վոկալ, դաշնամուրի և լարային բաժնի աշակերտների համատեղ համերգը: Սիլվա Մոկոյանն ասաց, որ իրենց դպրոցում կան շատ լավ աշակերտներ, ովքեր մասնակցում են հանրապետական, մարզային մրցույթ-փառատոններին և պատվով ներկայացնում Բյուրեղավան քաղաքը: «Ոսկե ձկնիկ» օպերային բեմականացմամբ մասնակցել են մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնին: Դպրոցի սան Սերժիկ Հովհաննիսյանը (շվի) մասնակցել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի: Կոտայքի մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մրցույթ-փառատոնին դպրոցից 7 աշակերտ մասնակցել է, որից 2-ն արժանացել են 1, 2 կարգի մրցանակների: Պարային խումբը Վրաստանի հանրապետության Բաթումի քաղաքում մասնակցել է միջազգային ֆոլկլորային փառատոնին և վերադարձել պատվոգրով և 1-ին մրցանակով: Արվեստի այս կրթօջախը հիմնադրման օրվանից տվել է 500 շրջանավարտ, որից 70–ը շարունակում են երաժշտական կրթությունը, իսկ 8-ը աշխատում են դպրոցում: Շատ կարևոր էր դպրոցում բացել կերպարվեստի բաժին փաստում է տնօրենը «20-ից ավել երեխա ունենք այդ բաժնում և գնալով նրանց թիվն ավելանում է: Նշանակում է պահանջարկ կա: Այսպիսի արդյունքներով կշարունակենք աշխատել նաև հաջորդ տարի»:

20.12.13.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348899
Այսօր236
Երեկ2179
Այս շաբաթ8499
Այս ամիս48854
Ընդամենը4348899

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: