Մուտք
ՀայերենРусскийEnglish
Հանրակաց. սեփական-ում են PDF Տպել Էլ.փոստ

2013թ-ի հունիսից սկսվեց Բյուրեղավան քաղաքի հանրակացարանների սեփականաշնորհման գործընթացը: Համայնքն այսօր ունի 4 հանրակացարան, որոնք կառավարության որոշմամբ անհատույց հատկացվել են քաղաքապետարանին: Սեփականաշնորհման աշխատանքներն իրականացնելու համար կազմվել է հանձնաժողով՝ փոխքաղաքապետ Միշա Եղիազարյանի գլխավորությամբ: Քաղաքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով՝ հանձնաժողովն այս հարցով լրջորեն է զբաղվում և ակնկալում է բնակիչների աջակցությունը: 2-րդ հանրակացարանը նախկինում պատկանում էր արհեստագործական ուսումնարանին: 2010թ-ի դեկտեմբերին, ՀՀ կառավարության որոշմամբ հանրակացարանն անհատույց տրվում է համայնքին: Թիվ 2 հանրակացարանի սեփականաշնորհման գործընթացը հիմնականում ավարտված է: 115 սենյակներից մնացել է 16-ը, որոնց աշխատանքները շուտով կավարտվեն: Քաղաքապետի նախաձեռնությամբ սեփականաշնորհված սենյակների հատակագծերի ծախսերն ամբողջովին իր վրա է վերցրել քաղաքապետարանը: Քաղաքապետի խորհրդական Բորիկ Դավթյանը, ով հանձնաժողովի անդամ է և անմիջականորեն կապված է այս աշխատանքներին, ներկայացրեց ընթացքը. «Այս հարցով կառավարության կողմից մեզ տրված բոլոր հանձնարարականները կատարում ենք, չնայած այն հանգամանքին, որ բնակիչները բավականին պասիվ են: Ներկայանում են ոչ լիարժեք փաստաթղթեթով կամ էլ ընտանիքի անդամներից որևէ մեկը այստեղ չէ»: Այս պահին ընթանում է թիվ 1 հանրակացարանի սեփականաշնորհումը: Գործընթացը սկսվել է ս/թ-ի հունվարի 1-ից: Բնակվում է 76 ընտանիք, սակայն 28-ն է ներկայացրել համապատասխան փաստաթղթերը: Այս հանրակացարանը, ինչպես նաև 4-րդ հանրակացարանը, 1997թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Հայապակի» ՓԲԸ-ի կազմից առանձնացվել և հանձնվել է քաղաքապետարանին: «Հանրակացարաններում կան ընտանիքներ, որոնք նախկինում ձեռք էին բերել սեփականության վկայականներ, կան նաև այնպիսիք, ովքեր ցանկություն չունեն սեփականաշնորհելու: Բնակիչներ կան, որոնց բնակարանները փակ են ավելի քան 10 տարի: Այս վերջին 2 նշված խնդիրները առանձին պետք է քննարկվի համայնքի ղեկավարի հետ: Այնուհետև ինչպես ավագանին կորոշի, այնպես էլ կարվի»-ասաց Բ. Դավթյանը: Թիվ 3 հանրակացարանում բնակվում է 7 ընտանիք՝ 3-ը սեփականաշնորհվել է, 4-ը՝ ընթացքի մեջ է: Շուտով կսկսվի 4-րդ հանրակացարանի սեփականաշնորհման գործընթացը: Այս աշխատանքներն անձամբ վերահսկվում են քաղաքապետ Հակոբ Բալասյանի կողմից և նախատեսվում է ավարտել մինչև 2015թ-ը:

12.02.14.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Տեղաշարժման թերթիկ

Գործատուի տեղեկանք

Եղանակի մանրամասն տեղեկատվություն

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  ՈւՂԵՐՁՆԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՎՃԱՐՈՎԻ ԲՈՒԺ.ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵԺ ԳԻԾ

0222 - 65203

էլ.փոստ byureghavan.kotayq@mta.gov.am

ՇՏԱՊ  ՎԱՃԱՌՎՈՒՄ Է

ՇՏԱՊ  ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է

Օրվա կադր

Հարցում

Վախենում եք արդյոք կորոնավիրուսով վարագվելուց
 

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4348846
Այսօր183
Երեկ2179
Այս շաբաթ8446
Այս ամիս48801
Ընդամենը4348846

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: