Log in
ՀայերենРусскийEnglish
Մայիսի 28-ը` զորամասում PDF Print E-mail

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին՝մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո։Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում: Չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, Առաջին Հանրապետության դերը մեծ ու անգնահատելի է հայոց պետականությունը վերագտնելու գործում: Մեր հանրապետության անկախացումից ի վեր, յուրաքանչյուր մայիսի 28 նշվում է մեծ շուքով: Բյուրեղավանի քաղաքապետարանը՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, տոնական այս օրն այցելություն էր կազմակերպել Լուսակերտի N զորամաս: Զորամասում հրամանատարական կազմին ու զինվորներին ողջունեց Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը: Շնորհավորելով տոնի առիթով նշեց, որ հայը բոլոր ժամանակներում ամուր կառչած է եղել իր հայրենի հողին, իր բնօրրանին: Հավաստիացրեց, որ հայկական բանակը հզոր է և հպարտությամբ փաստեց, որ այսպիսի զորամասեր շատ կան մեր հանրապետությունում: Տոնական հանդիսություն, զինվորական շքերթ, տոնի առիթով տեսակցություն ծնողների հետ: Այս ամենն աղոթքի ու հայրենասիրական երգերի ուղեկցությամբ: Մի շարք զինծառայողներ, ովքեր մարտական պատրաստության մեջ ցուցաբերել են բարձր առաջադիմություն, հրամանատարական կազմի կողմից պարգևատրվեցին շքանշաններով ու պատվոգրերով: Զորամասի հրամանատար Ալեքսանդր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հակոբ Բալասյանին՝ տոնն իրենց հետ նշելու համար: Շքերթից հետո զինծառայողները բյուրեղավանցի հյուրերին ներկայացրեցին զորամասի զինտեխնիկան: Միջոցառումն ուներ նաև համերգային մաս, որի ընթացքում իրենց երաժշտական կատարումները ցուցադրեցին Բյուրեղավանի արվեստի դպրոցի, Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցի աշակերտները, քաղաքի շնորհալի երիտասարդները:

28.05.15.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Poll

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349011
Այսօր348
Երեկ2179
Այս շաբաթ8611
Այս ամիս48966
Ընդամենը4349011

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: