Войти
ՀայերենРусскийEnglish
Արդեն գրաճանաչ ենք PDF Печать E-mail

Բյուրեղավանի հիմնական դպրոցի 1«ա» դասարանի դասղեկ Գոհար Մաղաքյանը և աշակերտները այբբենարանն ավարտելու կապակցությամբ կազմակերպել էին հանդես: Այբբենարանի հանդեսն այս անգամ սովորականից տարբեր էր: Այն, ինչ ներկայացրեցին փոքրիկները համահունչ էր մեր օրերին: Հզոր հայրենիք ու քաջ զինվոր: Դահլիճը լցված էր հայրենասիրական շնչով: Աշակերտներն իրենց թոթովախոս լեզվով սովորել են մեսրոպյան այբուբենը, կարողանում են գրել ու կարդալ, արտասանել ու կատարել թվաբանական հաշվարկներ: Միջոցառման ժամանակ երեխաները գեղեցիկ արտասանեցին, կատարեցին հայրենիքին ու հայ զինվորին նվիրված երգեր: Գևորգ, Մոնթե, Անդրանիկ… հայոց քաջ զինվորների անունները կրող այս փոքրիկները հանդեսի ընթացքում հրաշալի ներկայացրեցին ուսուցչուհու հանձնարարությունները: Նրանցից յուրաքանչյուրը դարձել էր այբուբենի տառերից մեկը և խոսքի միջոցով ավելի պերճաշուք դարձրեցին մեր ոսկետառ այբուբենը: Կախարդական բանալիով բացեցին մեսրոպյան գանձարանը և հանդիսատեսին մատուցեցին ոսկեղենիկ մայրենիի թովչանքը: Հանդեսի ընթացքում կար մի դրվագ, որը հուզեց բոլոր ներկաներին: Երեխաները նամակ էին գրել հայ զինվորներին, ովքեր այս պահին դիրքերում են և իրենց կյանքի գնով պահում են հայոց հողը: Նամակները փոխանցեցին զինվորների մայրեր՝ դպրոցի տնօրեն Մերի Սարգսյանին և փոխտնօրեն Թեհմինե Հայրապետյանին: Նրանց որդիներն այժմ սահմանում են: Միջոցառումն անցավ ուրախ ու հուզիչ մթնոլորտում: Ծնողները գոհ էին, աշակերտները`ուրախ: Միջոցառման ավարտին տնօրեն Մերի Սարգսյանն, ով հուզվել էր երեխաների մատուցած անակնկալից՝ իր ջերմ խոսքերը հղեց երեխաներին և նրանց ծնողներին. «Հանդեսը տպավորիչ էր: Շնորհակալ եմ, որ այսպիսի գեղեցիկ տոն պարգևեցիք մեզ: Իմ սիրելի փոքրիկներ, ուրախ եմ, որ արդեն կարողանում եք գրել ու կարդալ: Ես վստահ եմ մեր հայրենիքն ապահով ձեռքերում է, որովհետև ունի ձեր նման բալիկներ: Մաղթում եմ խաղաղություն: Փառք հայոց բանակին ու հայ զինվորին»: Գրեթե նույն մաղթանքները հղեց նաև Թեհմինե Հայրապետյանը: Երախտագիտության խոսքեր հնչեցին դասվար Գոհար Մաղաքյանի հասցեին, որ արդեն 9-րդ սերնդի համար է կազմակերպում այսպիսի հրաշալի հանդեսը:

27.04.16.

 

ՄԱՄՈՒԼԻ  ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1-ԻՆԱԶԳԹԵՐԹԱՌԱՎՈՏԵՐԿԻՐ - SLAQՀՐԱՊԱՐԱԿ - ԼՐԱԳԻՐ

ԵԹԵ ԴՈՒՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՔ ՓՆՏՐՈՒՄ

StaffCareerCenter - Tanger - WorkNet - MyJob - JobSpider - Rezume - Job - Այլ

ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐ

Kinogoo - Gidonline - Kinokong - Dostfilms - Kinokrad

TOP ԿԱՅՔԵՐ

ArmBlogLife.panorama - InchuzemՌեֆերատներԴուք և աշխարհը

ONLINE  RADIO

RadioVan - Fm105.5 - LratvakanRadio - RadioJan - RusskoeRadioRadioShanson

*************************************************************

HIT FM - MONTE CARLO - RUSSKOE - SHANSON

*********************************************************

RAM - SMOOTH JAZZ - DISCO FUNKRETRO SOULDANCE CLASSICROCKandROLL - ACCURADIO

ONLINE GAMES

FrivMemory - ChessJamble - Bru - SlackMan

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏԵՐ

1 - 2 - 3 - 4

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԾԱՆԵԼԻՔԻ ԿԱՏԱԼՈԳՆԵՐ

IMPRESSIONEN - PETER HAHNMONA - ALBA MODA - WENZ - BADER

*********************************************************

AVON - FABERLIC - ORIFLAME - NIVEA

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ  ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

1 - 2 - 3 - 4 - 5 - 6 - 7 - 8 - 9 - 10


ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
ՀՀ Կոտայքի մարզ, ք.Բյուրեղավան, Վազգեն Ա.Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք
Էլ.փոստ byureghavan@mail.ru


Опрос

Ստուգեք Ձեր ինտելեկտը IQ test

Այցելություններ

4349035
Այսօր372
Երեկ2179
Այս շաբաթ8635
Այս ամիս48990
Ընդամենը4349035

© 2011: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հեղինակ՝ «Բետանեթ» ընկերություն: